Նրա հերթն էլ հասավ.Սենսացիոն պաշտոնանկություն ոստիկանությունում
SHAMSHYAN.com—ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 3–ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ –լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գևորգ Հակոբյանը: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Էրեբունու ոստիկանապետ է նշանակվել Գրիշա Ամիրխանյանը, ով մինչ այդ աշխատել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ Մանվել Դավթյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Հակոբյանն ու Մ. Դավթյանը անցել են ոստիկանության կադրերի ռեզերվ:
Աղբյուր՝ http://hayernews.ru