Սեռական դիրքեր (կամասուտրա)
ԱՄՈՒՍԻՆԸ ՎԵՐԵՎԻՑ
1. Կինը, պառկելով մեջքին, բացում է ոտքերն ու ծալում ծնկները: Ամուսինը մոտենում է վերևից` հենվելով ձեռքերին ու ոտքերին: Հենց առնանդամը դիպչում է հեշտոցին, կինն այն վերցնում է ու մտցնում ներս, իսկ ամուսինը առաջ է շարժվում: Ավելի լավ է` կինն այդ ինքն անի, քանի որ իրեն ավելի հարմար է հմատեղ շարժումների տպավորություն է թողնում: Շարժումները բազմազան են` "առաջ-ետ"-ից մինչև պտտականը: Դիրքը տարածված է, բայց ոչ ամենահարմարը, եթե ամուսինը մեծ քաշ ունի կամ գործողությունը տևական է:
2. Նման է առաջինին, բայց կինն առնանդամը մտցնելուց հետո ուղղում է ոտքը, դնելով այն ամուսնու ոտքերի միջև, իսկ վերջինս այն գրկում է իր ոտքերով ու մարմնի ողջ ծանրությունը տեղափոխում վրան: Մի ձեռքն ազատվում է շոյանքների համար: Երբեմն կարելի է փոխել դիրքը. եթե զույգն սկսում է առաջինից, նրա համար հեշտ է անցնել երկրորդին: 2-րդ դիրքում սեռական օրգաններն անմիջապես իրար դիմաց չեն: Դիրքն արդյունավետ է, եթե ծննդաբերությունից հետո կնոջ օրգանները դեռևս չեն վերադարձել բնականոն վիճակի և լայն են ամուսնու համար: Այս դեպքում առնանդամը փոքր-ինչ անկյան տակ է մտնում, ինչի հետևանքով ենթարկվում է ուժեղ ճնշման, և սկսնակ ամուսինը չի կարողանում հետաձգել վաղաժամ ժայթքումը: Այդ դիրքը խոր ներթափանցման հնարավորություն է ընձեռում, դրա համար էլ արդյունավետ է, երբ առնանդամը կարճ է հեշտոցից, ու պահանջվում է թափանցում մինչև վերջ: Չնայած նրան, որ կինն այդ դիրքում կարող է զանազան շարժումներ կատարել, դրանք սահմանափակ են: Կարելի է, պրկելով նստուկը, շարժվել ամուսնուն ընդառաջ, սակայն դա ավելի լավ է անել հեշտանքի հասնելու հետ, քանի որ կարելի է ժամանակից շուտ հոգնել: Խիստ արդյունավետ է հեշտանքից առաջ 1-ին դիրքից անցնել 2-ին կամ` հակառակը:
3. 2-րդի տարատեսակը, բայց մյուս ոտքը մտցնելով ամուսնու ոտքերի արանքը:
4. Եթե ծնկներն ավելի լայն են բացված, իսկ ամուսինը ձեռքը տանում է մարմնի երկարությամբ ու գրկում նստուկը դրսից կամ ներսից, ապա կարող է այն քաշել իր կողմը: Դա ավելի լավ է անել, երբ մոտենում է զուգընկերների հեշտանքը 1-ին դիրքում: Դրա հետ միասին ապահովվում է առնանդամի լիակատար ներթափանցումը և օրգանների առավելագույն բացվելը: Լիակատար հաջողության կարելի է հասնել այն դեպոժքում, երբ կնոջ նստուկի տակ բարձեր են դրված:
5. Ըստ 2-րդ դիրքի մտցնելուց հետո կինը բացում է ոտքերը, իսկ ամուսինը գրկում է նրան իր ոտքերով, պառկում կամ նստում է վրան: Այդ ընթացքում ավելի հարմար է կնոջ ոտքերը կապել գոտիով կամ սրբիչով: Եթե ոտքերը կապվում են մինչև գործողությունը, ինչը դժվարացնում է ներթափանցումը, ապա կարելի է օգտագործել կնոջ արտակորումը: Այս դիրքը լավ է այն դեպքում, երբ ամուսնու օրգանը մեծ է կնոջ օրգաններից, և անհրաժեշտ է սահմանափակել ներթափանցումը:
6. 1-ին դիրքում մտցվում է առնանդամը, այնուհետև կինը բարձրացնում է ոտքերը, դրանք խաչելով ամուսնու թիկունքին: Այդ դեպքում նա կարող է ոտքերին օղագոտի հագցնել: Ոտքերը կարելի է խաչել ամուսնու ոտքերի հետևում, դա թույլ կտա սահմանափակել հեշտոցի թեքումները:
7. Զույգն ընդունում է 5-րդ դիրքը, այնուհետև ամուսինը ծալում է ծնկները և անցկացնում ոտքերը կնոջ ոտքերին հագցված օղագոտու տակով` իր համար հենարան ստեղծելով: Դա լիակատար ներթափանցման հնարավորություն է ստեղծում: Եթե ամուսինը ծանրաքաշ է, ապա կարող է ոտքերը փոքր-ինչ ետ տանել` թեթևացնելով իր դիրքը: Ցանկության դեպքում կինը ոտքերն իրեն է քաշում` սեղմվելով ամուսնուն, ինչը ցանկալի է հեշտանքի պահին:
8. 1-ին դիրքում կինը բարձրացնում է ոտքերը և, որքան հնարվոր է, տարածում, ծալելով ծնկները և ձեռքերը ձգելով դեպի կուրծքը: Ամուսինն ինքն է կատարում ներթափանցում` հենվելով կնոջ ոտքերին դրված իր ձեռքերին: Հարմարավետության համար կնոջ նստուկի տակ կարելի է բարձ դնել:
9. 8-րդի տարատեսակը: Կնոջ ոտքերին հենվելու փոխարեն, ամուսինը դրանց վրա պառկում է կրծքով:
10. Կինը նստում է մահճակալի եզրին` հատակին կախելով ոտքերը, այնուհետև ետ է ընկնում անկողնուն: Ընդ որոըմ, ընդ որում հեշտոցը գտնվում է մահճակալի եզրից փոքր-ինչ այն կողմ: Ամուսինը բացում է նրա ոտքերը, կանգնում դրանց միջև (մահճակալը պիտի բվականին բարձր լինի): Կինը մտցնում է առնանդամը, իսկ ամուսինն իր ոտքերը տեղավորում է կնոջ ոտքերի միջև: Ներթափանցման ընթացքում առնանդամի վրա սովորականից ավելի ճնշում է գործադրվում, բայց` ուղիղ անկյան տակ. առնանդամի հիմքը սեղմվում է թմբիկին, ինչը մեծացնում է ծլիկի գրգռվածությունը: Այս դիրքում լավ է ձգվում կուսաթաղանթը և հարմար է այն պատռել: Այս դիրքում դա պակաս ցավագին է լինում, քան մյուսներում: Բացի այդ, այսպես կինն արագ է գրգռֆվում ու հասնում հեշտանքի, իսկ ամուսինն, ընդհակառակը, կարող է ավելի երկար դիմանալ, քանի որ ճնշումն առնանդամի վրա փոքր է:
11. Կինը սեղմում է ոտքերն ու բարձրացնում վեր, ամուսինն օգնում է կնոջը ոտքերն իրեն քաշելու, առանց ծալելու ծնկները, և ծնկելով` բացում է ոտքերը, մտցնում առանդամը ու պառկում կամ հենվում կնոջ ոտքերին` դրանք գրկելով ձեռքերով: Այս դիրքում շփման շնորհիվ լավ է պահպանվում առնանդամի էրեկցիան: Այն առաջարկվում է անբավարար էրեկցիայից տառապող տղամարդկանց: Կինն այս դիրքում իրեն լավ է զգում, քանի որ լրացուցիչ շփումն ակտիվացնում է նրա օրգանները, և ծլիկը լավ է գրգռվում, քանի որ հպվում է առնանդամին: Ներթափանցումը չափավոր է, բայց կարելի է մեծացնել` բարձեր դնելով:
12. Կինը 10-րդ դիրքում է, բայց նստուկի տակ բարձեր են դրված: Ամուսինը գործողությունը կատարում է ուղիղ և ձիգ կանգնած: Այս դեպքում ծլիկը չի գրգռվում, և ամուսինը կամ կինը պիտի հարաբերության ընթացքում ձեռքով գրգռեն այն:
13. 12-րդի տարատեսակը, բայց կինն ամուսնուց ցած է գտնվում, իսկ վերջինս` ծնկների վրա: Հարմար է բազկաթոռի վրա:
14. Կինն` 1-ին դիրքում, իսկ ամուսինը` պառկում է փոքր-ինչ անկյան տակ` կողքից բարձրացնելով նրա ոտքերը: Հարմար է մեկն ընդհանրապես բարձրացնել վեր ու սեղմել կրծքին:
15. Կինն` 1-ին դիրքում: Առնանդամը մտցնելուց հետո կինը մի ոտքով գրկում է ամուսնու մեջքն ու սեղմում իրեն, իսկ մյուսը մտցնում ամուսնու ոտքերի արանքն, ու վերջինս սեղմում է իր ոտքերով:
16. Կինը և ամուսինը` 1-ին դիրքում: Այնուհետև վերջինս թեքվում է մի կողմ ու պառկում կնոջն ուղղահայաց` նրա մի ոտքն առնելով իր կրծքին, իսկ մյուսը սեղմելով իր ոտքերով: Հարմար է մի ձեռքով շոյել կնոջ կուրծքը, իսկ մյուսով` ծլիկը:
17. Կինը` 5-րդ դիրքում: Ամուսինը ծնկում է վերևից` այդ ընթացքում կատարելով սեռական շարժումներ: Հեշտանքի պահին ծնկներով կարելի է կնոջ 2 կողմից հենվել մահճակալին ու կրծքով սեղմել կնոջը: Այս դիրքը հարմար է օրգանների չափազանց մեծ տարբերության դեպքում ավելորդ ներթափանցումից խուսափելու համար:
18. Կինը սեղմում է ոտքերը` նստելով բազկաթոռի մեջ, և բարձրացնում, ամուսինը գրկում է դրանք, մտնում կապի մեջ, այնուհետև, գրկելով կնոջ գոտկատեղը, բարձրացնում նրան այնպես, որ գլուխը հենվի բազկաթոռի նստատեղին ու թիկնակի հատման կետին:
ԿԻՆԸ ՎԵՐԵՎԻՑ

2. Հայտնի է որպես հնագույն: Ամուսինը պառկում է մեջքին` սեղմելով ոտքերը: Կինը, ոտքերն ու ծնկները տարածելով, նստում է վրան ու մտցնում առնանդամը: Նա չի հակվում ամուսնու վրա, այլ նստում է ուղիղ ու կատարում սեռական շարժումներ կամ ձեռքով հենվում ամուսնու կրծքին (ազդրերին), գրկում նրա գոտկատեղը կամ էլ նստուկը: Այս դիրքում կնոջ սեռական շարժումները սահմանափակված չեն, դրա համար էլ այն խիստ դուր է գալիս կրքոտ ու փորձառու կանանց:
3. Ինչպես 2-ում, բայց ամուսինը թիկունքում ծնկները ծալում է այնպես, որ նա հենվի դրանց: Դա կարող է լինել 2-րդ դիրքի շարունակությունը, եթե կինն անցել է առաջին հեշտանքը կամ ցանկանում է հանգստանալ: Այդ դեպքում սեռական շարժումներ է անում ամուսինը, բայց հետո կարելի է դարձյալ անցնել 2-րդ դիրքին:
4. Կինը պառկում է ամուսնու վրա` դեմքով դեպի վերջինս, տարածելով ոտքերը, ինքը կատարում է սեռական շարժումներ, իսկ ամուսինն օգնում է նրան:
5. Ամուսինը պառկում է մեջքին, կինը նստում է, ինչպես 2-րդ դիրքում, բայց թիկունքով դեպի զուգընկերը: Նա ինքը պիտի մտցնի առնանդամը` բարձրացնելով նստուկը, այնուհետև պիտի նստի:
6. Ամուսինը մեջքի վրա պառկում է մահճակալի լայնքով` ոտքերը կախելով հատակին, կինը նստում է նրա վրա 5-րդ դիրքով:
7. Ինչպես 5-րդում, բայց կինը կորանում ու, եթե հարկավոր է, կանգնում է հատակին` ամուսնու ոտքերի միջև ու գրկելով դրանք, որոնք սեղմվում են իր գոտկատեղին:
8. Վերջին 3 դիրքերից յուրաքանչյուրը կարող է օգտագործվել մեկ գործողության ընթացքում: 7-րդ դիքում կինն իր ոտքերի արանքով բաց է թողնում ամուսնու ոտքերը և, հատակին կանգնած, կատարում սեռական շարժումներ: Կինը ամուսնուն կարող է խնդրել գրկել իր գոտկատեղը` սեռական շարժումներն ուժեղացնելու համար, հատկապես հեշտանքի ժամանակ: 5-8-րդ դիրքերում ամուսինը տեսնում է հեշտոցի մեջ մտնող իր առնանդամը, ինչը տպավորիչ ու գրգռող է:
9. Ի հակադրություն 8-րդ դիրքի` կինը պառկած կամ կանգնած է դեմքով դեպի ամուսինը, մնացածը` ինչպես 7-8-րդ դիրքերում: Կինը հենվում է ձեռքերին ու կատարում սեռական շարժումներ:
10. Ամուսինը 5-րդ դիրքում բարձրացնում է ծնկները, կինը գրկում է դրանք ու սեղմում կրծքին:
11. Կարելի է սկսել 5-րդից, այնուհետև կինը կարող է պտտվել առնանդամի շուրջն ու մի ոտքը կախել մահճակալից: Նա կարող է շարունակել սեռական շարժումները` հաճույք պատճառելով ամուսնուն, որը իրեն տեսնում է կողքից:
12. Ամուսինը պառկում է մեջքին` փոքր-ինչ կողքի թեքված, կինը պառկում է նրա դիմաց` ստորին ոտքը դնելով ամուսնու ստորին ոտքի մոտ, իսկ վերինը անցկացնելով նրա վրայով: Այս դիրքում ամուսինը շարժվում է ցած ու հայտնվում նրա ոտքերի միջև: Առնանդամը մտցնելու համար կինը փոքր-ինչ բարձր դիրքում պիտի լինի և ինքն անի այդ: Ամուսնու շարժումները հակադիր են կնոջ շարժումներին. երբ նա ուղղվում է, կինը պիտի անի հակառակը: Այս դիրքը երկուսին էլ շարժումների զգալի ազատություն է տալիս: Կինը ակտիվորեն մասնակցում է գործողությանը, նա կարող է կառավարել իր դիրքը` ամուսնու երկայնքով շարժվելով վերև կամ ներքև: Քանի որ ծլիկը չի աշխատում, երկուսից մեկը ձեռքով խտղտում է այն:
13. 12-րդ տարատեսակն է, բայց`մյուս կողմից, մյուս կողքի վրա: Բացի այդ, եթե կինը կարողանա բարձրացնել ոտքերն ու սեղմել կրծքին, դա կլինի նոր դիրք:
14. Ամուսնինը պառկում է մեջքին, կինը նստում է վրան ու ոտքերը մեկնում առաջ`դեպի ամուսնու դեմքը: Ամուսինը գրկում է դրանք, և կինն ավելի է կառավարում իր շարժումները: Նա շարժումներ կատարելիս կարող է արտակորվել` բռնելով ամուսնու ձեռքերից:
15. Կինը 14-րդ դիրքում թեքվում է ետ, իսկ ամուսինը տարածում ոտքերը, մինչև նա պառկի մեջքին` հեշտոցով դեպի զուգընկերը: Այս դիրքում կինը իր շարժումները կառավարում է նստուկով, անելով կարճ շարժումներ ոչ միայն վերև-ներքև, այլև` առաջ-ետ: Այսպիսի դիրքը ամուսնուն հրաշալի հնարավորություն կտա տեսնելու առնանդամի ելքն ու մուտքը բացված հեշտոցում: Ամուսինը դրա համար կարող է բռնել կնոջ ոտքերն ու թեթևակիորեն տարածել դրանք:
16. Ամուսինը մեջքի վրա է, կինը նստում է նրա վրա ու մտցնում առնանդամը, ինչպես 2-րդ դիրքում, այնուհետև իրանը թեքում առաջ, կրծքով պառկելով ամուսնու վրա: Երկուսն էլ կարող են շարժումներ կատարել, հատկապես եթե կինը բարձրացնի նստուկը, իսկ ամուսինը ձգվի վեր:
17. Առնանդամը մտցվում է ըստ 5-րդ դիրքի, այնուհետև կինը կրծքով պառկում է ամուսնու ոտքերին: Շարժումներ կատարելիս ամուսինը բարձրացնում է նրա նստուկը` ձեռքերը պահելով տակը:
18. Ինչպես 17-րդում, բայց ամուսինը ծալում է ծնկները, իսկ կինը դրանք գրկում է ձեռքերով: Նա կարող է ոտքերն առաջ տարածել ու կանգնելով թաթերին` սեռական շարժումներ կատարել ամբողջ մարմնով:
ԿՈՂՔԻ ՎՐԱ
1.Կինը պառկած է կողքի վրա` ձգելով մի ոտքը և ծալելով մյուսի ծունկը, ամուսինը պառկում է վրան ու մտցնում առնանդամը` ոտքերով գրկելով կնոջ ձգված ոտքը: Այս դիրքը միջանկյալ է "ամուսինը վերևից" և "ամուսինը կողքի վրա" դիրքերի համար ու բազմատեսակ սեռական շարժումների հնարավորություն է ստեղծում: Դիրքը լավ է նրանով, որ զուգընկերները մարմնի ծանրությունը չեն զգում, բայց միաժամանակ հպումը խիստ ամուր է: Կինը մեծ ազատություն ունի և առնանդամի ներթափանցումը կարող է վերահսկել ըստ հայեցողության: Երկուսի ձեռքերն էլ ազատ են, ինչն ուժեղացնում է փոխադարձ շոյանքները: Այս դիրքից կարելի է անցնել մի շատ հաճելի տարբերակի, երբ կինը լրիվ պառկում է փորի վրա, իսկ ամուսինը ետևից պառկում է վրան: Դա լավ է անել զուգընկերների հեշտանքի ժամանակ:
2. Առնանդամը մտցվում է ըստ 1-ին դիրքի, այնուհետև զույգն ընկնում է կողքի: Այս ւրքը լավ է ուղիղ սեռական շարժումների համար: Եթե կինը հոգնում է կամ թմրում է ոտքը, որի վրա պառկած է ամուսինը, զույգը կարող է դառնալ մյուս կողքին կամ անցնել "կինը վերևից" դիրքի:
3. Նման է 2-րդին, բայց կնոջ ոտքը բարձրացված է ամուսնու թևատակից վեր:
4. Կինը և ամուսինը պառկած են կողքի, երես-երեսի: Կինը բարձրացնում է վերին ոտքն ու դնում ամուսնու գոտկատեղին: Ամուսինը մտցնում է առնանդամն ու կնոջ նստուկը ձեռքերով ուժգին իր կողմը: Ներթափանցումը մեծ չէ, բայց լավ զգացվում է մարմինների մոտենալը, որոնք չեն ճնշում իրար, ապահովում է շարժումների մեծ ազատություն և փոխադարձ հարմարավետություն:
5. Ի տարբերություն 4-րդի, մտցնելուց հետո կինն իջեցնում է ոտքը, իսկ ամուսինը բարձրացնում իրենն ու դնում նրա գոտկատեղին, կինն օգնում է նրան մտցնելու առնանդամը` խիստ թեքվելով առաջ: Ամուսինը պիտի ամուր սեղմվի, հատկապես եթե մեծ է կնոջ նտուկը, իսկ ամուսնու` որովայնը: Դա ապահովում է առնանդամի խոր թափանցումն ու ուժգին կորվելը:
6. Առնանդամն ըստ առաջին դիրքի մտցնելուց հետո, կինը ոտքերը բարձրացնում է վեր, ինչպես 2-րդ դիրքում, այնուհետև 2-ն էլ ընկնում են կողքի, եթե կինը ցանկանում է, կարող է ոտքերը խաչել ամուսնու թիկունքում:
7. 1-ին դիրքում զույգը պտտվում է հակադարձ ուղղությամբ, քանի դեռ կինը չի հայտնվել մեջքի վրա, իսկ ամուսինը` նրան ուղղահայաց: Այնուհետև կինը, կծկվելով կողքի վրա, գրկում է ամուսմու նստուկը, իսկ ամուսինը հնարավորություն է ունենում նրան ձեռքերով շոյելու:
ՆՍՏԱԾ ԴԻՐՔ
1. Կինը, նստելով ճոճանակին ու տարածելով ոտքերը, մտցնում է իր առջև ծնկած ամուսնու առնանդամը, այնուհետև ճոճանակը ճոճվում է, ինչն ապահովում սեռական շարժումներ. իրենք` զուգընկերները, անշարժ են: Ամուսինը կարող է նաև կապի մեջ մտնել, եթե կինը ծնկի ճոճանակի վրա:
2. Ամուսինը նստում է, փոքր-ինչ բացելով ոտքերը, իսկ կինը նստում է նրա փորին` թիկունքով դեպի ամուսինը և մտցնում առնանդամը, որից հետո կարելի է տեղաշարժվել ցած: Մտցնելու համար կինը պիտի թեքվի առաջ, ամուսինը` ետ: Դա խորհուրդ չի տրվում հղի կանանց, քանի որ ճնշում է գործադրվում որովայնի վրա: Այս դիրքը լավ է նրանով, որ կանգնելով հատակին, կինը կարող է սեռական շարժումներ կատարել նստել-ելնելով, ինչպես և օղակաձև շարժելով ազդրերը` ոտքերով հենվելով հատակին, ինչը հատկապես արդյունավետ է, եթե այդպես վարվի նաև ամուսինը:
3. Ամուսինը կիսապառկած նստում է ցածր աթոռի, փոքր-ինչ տարածելով ոտքերը, կինը նստում է դեմքով դեպի նա` ոտքերով հենվելով հատակին: Մտցնելուց հետո կինը կարող է, լավ քսուքի դեպքում, ետ թեքվել, ինչը հիանալի ներթափանցման է հանգեցնում, կապված այն բանի հետ, որ հեշտոցի ներսում կարելի է կատարել ցնցումներ, ար անում է կինը, և դա հաճելի զգացողություն է առաջացնում: Այս դիրքում ծլիկը լավ է գրգռվում: Այն խիստ արդյունավետ է բոլոր կանանց համար, հատկապես նրանց, ովքեր էրոտիկ փորձի պակաս ունեն:
4. Ամուսինը, ոտքերը տարածելով, նստում է նեղ տախտակի լայնքով: Կինը մեջքի վրա պառկում է նրա առաջ: Ամուսինը բռնում է նրա ոտքերը, բարձրացնում ու տարածում երկու կողմի վրա, իսկ ձեռքերը տանելով նրա ծնկների տակով` կնոջ ոտքերը գրկում դրսից: Սեռական շարժումներ կարող է անել ինչպես կինը, այնպես էլ ամուսինը` նստուկի օգնությամբ:
5. Ամուսինն` ըստ 4-րդ դիրքի, կինը` փորի վրա, ու ոտքերով գրկում է ամուսնուն, ինքն էլ մտցնում է ետևից: Այս դիրքը օրգանների լավ շփում է ապահովում տարբեր անկյունների տակ: Ամուսինը, օգնելով կնոջ սեռական շարժումներին, դրանց տակտով մերսում է նրա նստուկը, ինչը մեծ հաճույք է պատճառում, հատկապես երբ երկու կեսերը մոտեցնում-հեռացնում են:
6. Ամուսինը նստում է անթիկնակ նստարանի կամ մահճակալի եզրին: Կինը նստում է հատակին` դեմքով դեպի ամուսինը: Կինը հեշտանքի մոտենալու պահին գրկում է նրան ոտքերով: Մյուս հետաքրքիր տարբերակը` աթոռակից կամ մահճակալից ելնել ոտքի, երբ կինը մոտենում է հեշտանքի, պայմանով, որ նա կկախվի ամուսնուց, կախված վիճակում կինը հրաշալի հշտանք է ապրում:
7. Եթե զույգն իր տրամադրության տակ ունի մեծ ու փափուկ բազկաթոռ, ապա ամուսինը մեջքի վրա պառկում է դրա մեջ, իսկ կինը, լայն բացելով ոտքերը, սահուն մտցնում է առնանդամը, պառկում ամուսնու վրա` ոտքերով հենվելով հատակին: Սա հիշեցնում է ″կինը վերևից″ դիրքերը, բայց ամուսնու իրանը բարձրացված է:
8. Ամուսինը նստած է բազկաթոռում, ինչպես նախորդ դիրքում, կինը նստում է վրան թիկունքով դեպի ամուսինը, ապահովելով շփումը և հենվելով կամ ամուսնու ծնկներին, կամ բազկաթոռի արմունկներին` կանգնելով կամ հպվելով հատակին: Ամուսինը կարող է մերսել կնոջ նստուկը, օգնելով նրա սեռական շարժումներին:
9. Ամուսինը նստած է, կինը մերձենում է ինչպես 6-րդում, բայց հենվելով ամուսնու ծնկներին` գլխի տակ բարձ դնելով:
10. Կինը ծնկում է մահճակալին` կորանալով առաջ, ու գլուխը դնում ներքնակին` առանց բարձի: Ամուսինը մոտենում է ետևից, ընդսմին` նա կարող է կանգնել հատակին (այդ դեպքում կինը` մահճակալի լայնքով), ինչպես և ծնկներին (կինը` երկայնքով): Մտցնելուց հետո կինը ուժգին սեղմում է ոտքերը ու նրանցով` առնանդամը: Ամուսինը գրկում է նրա գոտկատեղը կամ նստուկը: Եթե կինը երկարոտն է, կարող է ոտքերը խաչել ամուսնու թիկունքում: Շարժումների համար մեծ ազատություն կա:
11. Ինչպես 10-րդում, բայց ամուսինը կրծքով պառկում է կնոջ թիկունքին` ձեռքերն ազատելով կրծքի ու ծլիկի շոյանքների համար: Ծլիկը գրգռել կարող է նաև կինը:
12. Ինչպես 10-րդում, բայց ամուսինը կնոջ ոտքերը գրկում է դրսից:
13. Կինը հատակին, գորգի վրա ″ծունկ-կրծքային″ դիրք է ընունում: Ամուսինը մոտենում է ետևից ու ոտքերն առաջ տանելով` գրկում դրանցով կնոջ գոտկատեղը, ամուր կանգնելով հատակին: Ավելի լավ է ինչ-որ բանից բռնել կնոջ գլխավերևում , օրինակ` կողքերին դրված աթոռների թիկնակներից: Ամուսինը մասնակցում է կնոջ սեռական շարժումներին` ինքնուրույն շարժումներ չանելով:
14. Կինը պառկում է մահճակալի լայնքով` ոտքերը բարձրացնելով վեր: Ամուսինը բացում է դրանք ու կապի մեջ մտնում` հառակին կանգնած:
15. Ինչպես 14-րդում, բայց կինը գրկում է ամուսնու իրանն ու սեղմում:
16. Եթե մահճակալը բարձր է, կինը` երկարոտն, իսկ ամուսինը` բարձրահասակ, ապա կինը կարող է ծնկել մահճակալի եզրին, լայն բացելով ոտքերը: Ամուսինը ծնկում է ետևից ու կատարում գործողությունը` գտնվելով կնոջ ոտքերի միջև:
17. Ինչպես 16-րդում, ամուսինը հակվում է առաջ ու կրծքով պառկում կնոջ մեջքին և կարող է խտղտել ծլիկը, քանզի այն հասանելի է, կամ շոյել կուրծքը:
18. Կինը ծնկում է մահճակալի եզրին, բացելով ոտքերն ու իրանը հենվելով շարված բարձերին, իսկ գլուխը` ներքնակին: Սա լավ դիրք է կանգնած ամուսնու համար, նա կարող է կանգնել առանց որևէ բանի հենվելու և շարժումների տակտով մերսել կնոջ նստուկը: Կինը կարող է գրգռել ծլիկն ու ազդրերով պտտական շարժումներ կատարել:
19. 18-րդի տարատեսակը: Ամուսինը լայն բացում է ոտքերը դրանց միջև թողնելով կնոջ գոտկատեղը, և ձգտում ոտքերով հպվել նրա բացված ոտքերն: Դա առնանդամը մեջ ազատորեն մտցնելու հնարավորություն է տալիս:
20. Կինը չորեքթաթա կանգնում է մահճակալի եզրին` նստուկով դեպի ամուսինը: Ամուսինը մտցնում է ետևից, ձեռքերն անցկացնելով նրա ոտքերի արաքով, հասնելով գոտկատեղին ու սեղմելով իրեն: Դա լավ է անել հեշտանքի պահին 17-20-րդ դիրքերից հետո:
21. Կինը մեջքի վրա պառկած է մահճակալին, ամուսինը` բռնելով ու տարածելով նրա ոտքերը, կապի մեջ է մտնում կանգնած: Նա հակվում է դեպի կինը, վերջինս ձեռքերով գրկում է ամուսնու պարանոցն ու ոտքերը խաչում թիկունքում: Այնուհետև ամուսինն ուղղվում է` կնոջը կտրելով մահճակալից, պահելով նրան նստուկից կամ ոտքերից բռնած` աշխատելով ձգել վեր: Նրանք այս դիրքը անվանում են ″արևելյան ծառ″ կամ ″լիանա″: Դա հնարավոր է այն դեպքում, երբ ամուսինը ուժեղ է, իսկ կինը` թեթև:
22. Խիստ տարածված է կանգնած դիրքը: Կինը, կանգնելով հատակին, թեքվում է առաջ` լայն բացելով ոտքերն ու ձեռքերը դնելով ծնկներին: Ամուսինը մոտենում է թիկունքից ու մտցնում առնանդամը: Այնուհետև հավասարակշռությունը պահելու համար կնոջ գոտկատեղը գրկում ձեռքերով:
23. Ինչպես 22-րդում, բայց ամուսինը կրծքով պառկում է կնոջ մեջքին` ձեռքերն օգտագործելով ծլիկն ու կուրծքը շոյելու համար:
24. Կինը ″չորեքթաթ″ դիրքում` հենվում է ծնկներին կամ արմունկներին, իսկ ամուսինը ծնկելով ետևում` մտցնում առնանդամը և գրկում գոտկատեղը կամ շոյում կուրծքը: Զուգընկերների դիրքը կայուն է, շարժումներն` անկաշկանդ, նրանք մեծ հաճույք են ստանում մերձեցումից: Այս հրաշալի դիրքը ինքը պատմությունն է, որ ժառանգել ենք մեր նախնիներից:
25. Կինը ծնկների վրա թեքվում է առաջ, ամուսինը` նստելով, մտցնում է առնանդամը ու կնոջ նստուկը գրկում ոտքերով:
26. Ինչպես 25-րդում, բայց ամուսինը մտցնելուց հետո հակվում է կնոջ վրա` մարմինն առաջ տալով, վերջինս նստում է խաչելով ծնկները (համարյա պառկած):
27. Կինը պառկում է իր առջև դրված սեղանին կամ հենարանին, որ բավական բարձր է` ծնկները չծալելու համար, իսկ ամուսինը մոտենում է ետևից:
28. Ինչպես 27-րդում, բայց ամուսինը հակվում է կնոջ վրա, որպեսզի առավելագույն ներթափանցում ապահովի: Այս դիրքերից յուրաքանչյուրում կինը իր օրգանները պիտի շարժի ներքև ու ետ, իսկ ամուսինը` առաջ:
29. Կինը թեքվում է առաջ ու հենվում պարզած ձեռքին, ամուսինը մոտենում է ետևից: Եթե մերձեցումը հինգ րոպեից ավելի է տևում, կարելի է հենվել արմունկներին:
30. 27-29-րդի տարատեսակը: Ամուսինը տարածում է ոտքերը ներթափանցումն ուժեղացնելու համար:
31. 30-րդի տարատեսակն է` լայն բացած ոտքերով:
31. Ամուսինը ոտքը մտցնում է կնոջ ոտքերի արանքը, որը կանգնած է ″ծնկներին-չորեքթաթ″ դիրքում ու ամուսնու ոտքը սեղմում է իր ոտքերով:
32. Զույգը կանգնած է դեմ-դիմաց: Կինը բացում է ոտքերը, և ամուսինը մտցնում է: Առնանդամը լավ է կանգնած, բայց ներթափանցումը խոր չէ: Դրա ուժեղացման համար կինը որպես հենարան ավելի լայն է տարածում ոտքերը, իսկ ամուսինը, գրկելով գոտկատեղը, ″կախվում″ է նրա ոտքերի միջև:
33. Դեմ-դիմաց կանգնելով, կինը բարձրացնում է մի ոտքը, ամուսինը բռնում է այն: Մտցնելուց հետո կինը ոտքով գրկում է ամուսնուն` որքան բարձրմ այնքան լավ:
34. Երբ կինը հեռացրել է մի ոտքը ինչպես 32-րդում, մյուսը դնում է ինչպես 33-րդում:
doctors.am