Նիկոլ Փաշինյանը կնշանակվի ԿԳ նախարար, Մենուա Հարությունյանը՝ Սփյուռքի նախարար

Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակելու փաստը ոգևորել է շատերին և Gazeta.am-ի  տեղեկություններով վաղը Մոսկվայից Երևան է ժամանելու Ռուսաստանի հայերի միության եև Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ով Հայաստան է գալիս   բազմաթիվ նոր ներդրումային  ծրագրերով : 

Հայրենանվեր բազմաթիվ  գործարարներ ու քաղաքական գործիչներ ժամանելու են հայաստան, քանի, որ բոլորը հույս ունեն, որ Հովիկ Աբրահամյանը նոր կառավարությունում  ներկայացնելու է լրիվ նոր կազմ և հայրենասեր անհատներից ու նվիրյալներից կազմված նախարարներ: Մասնավորապես մեր հավաստի տեղեկություններով Կրթության գիտության նախարար է նշանակվելու Նիկոլ Փաշինյանը,  իսկ Արմեն Աշոտյանը մնալու է, որպես  ՀՀԿ փոխնախագահ ու զբաղվելու է կուսակցաշինությամբ:

 Այդ աղբյուրի տեղեկացմամբ Սփյուռքի նախարար է նշանակվելու Մենուա Հարությունյանը, իսկ թե ինչ ճակատագիր է սպառնում Հրանուշ Հակոբյանին հայտնի չէ: Նախարարների կազմի փոփոխությունն այսքանով չի սահմանափակվելու հետագայում մի քանի նախարարական պորտֆելների մասին ևս մեր ունեցած  տեղեկության հավաստիությունը ճշտելուց հետո կներկայացնենք այդ անձանց ով լինելը :

Նշենք, որ  ապրիլի 13-ին  ՀՀԿ ԳՄ խորհրդի նիստից հետո ՀՀԿ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը, հայտարարեց, որ ներկայիս նախարարների մի մասը նոր կառավարությունում չեն լինի: