ԱՄՆ-ն հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր խստացման մասին

ԱՄՆ-ն կարող է խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները` Ուկրաինայի իրադարձությունների հանդեպ վերջինիս դիրքորոշման պատճառով: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն` հղում կատարելով ABC-ին:
«Եթե գործողությունները, որոնք մենք տեսել ենք վերջին մի քանի օրվա ընթացքում, շարունակվեն, դուք կտեսնեք, թե ինչպես են ուժեղանում պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ»,-նշել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը:
Նա նաև հիշեցրել է Բարաք Օբամայի խոսքը, որ ԱՄՆ իշխանություններն ուսումնասիրում են Ռուսաստանի տնտեսության բոլոր հատվածների՝ էներգետիկայի, հանքարդյունաբերության և ֆինանսական ոլորտների հանդեպ պատժամիջոցների հնարավորությունը:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am