ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ (ապրիլի 14-20)

Այս շաբաթ ձեր գերբարձր ինքնագնահատականը կարող է ձեզ հետ չար կատակ անել: Աշխատեք չմոռանալ սիրելիի մասին և նրան ավելի շատ ժամանակ հատկացնել: Հիմա ռիսկի դիմելու ժամանակը չէ, ավելի լավ է կարգավորեք ձեր հարաբերությունները:

Հիմա դուք ինքներդ կտեսնեք ով եք դուք, բայց չարժե նեղսրտել, քանի որ երբեմն այն ամենը ինչ փայլում է ոսկի չէ: Անսպասելի զանգ և դուք կհասկանաք, որ դա այն մարդն է, որին դուք այնքան սպասում էիք, բայց մինչ հիմա չէիք տեսնում ավելորդ փայլի և խառնաշփոթի մեջ:

Բացառված չէ, որ այս շաբաթ, դուք ստիպված կլինեք մտածել և հասկանալ նչն է ձեզ համար թանկ՝ բուռն կիրքը, թե խաղաղ զգացմունքը: Եվ հնարավոր է, որ ստեղծված իրավիճակը ձեզ թելադրի, որ երկուսն էլ կարևոր են ձեզ համար:

Չորեքշաբթի ձեզ սպասվում է հետաքրքիր հանդիպում, իսկ սիրելիի հետ հարաբերությունները կանցնեն ավելի սառը փուլ: Ամեն ինչ կարգավորելու հնարավորություն ձեզ կտրվի կիրակիին մոտ, բայց պահպանել այդ հաղթանակը կօգնի միայն համբերատարությունը:

Չորեքշաբթի աշխատեք ձեր անձնականի մասին չպատմել շրջապատին, այլապես այն կարող է դառնալ բամբասանքի թեմա: Սիրելիի հետ հինգշաբթի օրվա բացեիբաց խոսակցությունը թույլ կտա ձեր հարաբերությունները դնել նոր մակարդակի վրա:

Այս շաբաթ ձեր անձնական կյանքում միակ խնդիրը կարող է լինել ուրիշների նախանձը: Բացառված չէ, որ երեքշաբթի դուք լսեք ձեր մասին անհավատալի տեղեկություն, բայց ոչինչ և ոչ ոք չպետք է ձեզ ստիպի թերագնահատել ինքներդ ձեզ: Ուրբաթ ավելի լավ է մնացեք տանը:

Ցավոք շաբաթվա սկզբին ձեր գաղտնի երազանքները այդպես էլ հնարավորություն չեն ստանա իրականանալու: Փոխարենը հինգշաբթին կարող է ձեզ նվիրել հչաշալի հանդիպում և ծանոթություն, որը կփոխի ձեր ամբողջ կյանքը:

Բարոյապես պատրաստ եղեք, քանի որ երկուշաբթի սիրելին կարող է ձեզանից պահանջել այն ինչին դուք պատրաստ չեք: Աշխատեք հասկանալի ամեն ինչ բացատրել նրան առանց վեճ սարքելու: Շաբաթվա բարեհաջող օրը կլինի հինգշաբթին:

Հարաբերությունների մի փոքր սառնությունը հնարավոր է ձեզ զգաստացնի, բայց ամեն ինչ դեռ հնարավոր է փոխել, պարզապես անհրաժեշտ է մի փոքր մտածել: Երեքշաբթի կամ չորեքշաբթի աշխատեք ժամանակ գտնել և վերականգնել ձեր փոխհարաբերությունների հարմոնիան:

Ռոմանտիկ հարաբերությունների ոլորտում, այս շաբաթ ձեզ ցուցված է զգուշությունը և ողջախոհությունը: Հանգստյան օրերին հնարավոր է ձեր մեջ ցանկություններ առաջանան, որոնք անպայման կիրագործվեն, բայց ամեն դեպքում ցանկանալիս եղեք մի փոքր համեստ:

Շաբաթը լի է կոնֆլիկտներով, հատկապես չորեքշաբթի, այնպես, որ աշխատեք ձեզ զուսպ պահել և սիրելիի հետ չվիճել, իսկ եթե այնուամենայնիվ վիճեք, ապա ուրբաթը բարենպաստ է հաշտության համար:



Երեքշաբթի և չորեքշաբթի թույլ տվեք ձեզ լիբնել երջանիկ, թուլացեք և սիրելիին հնարավորություն տվեք երջանկացնել ձեզ: Հինգշաբթին շատ կարևոր օր կդառնա ռոմանտիկ հանդիպման համար: Շաբաթը անցկացրեք միայնության մեջ: