ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ (մարտի 10-16)
Երկուշաբթի օրը աշխատեք աշխատանքի վայրում խույս տալ աշխատանքային սիրախաղից, քանի որ այն ոչ մի լավ բանի չի բերի: Չորեքշաբթի հնարավորություն կա հանդիպել ձեզ հետաքրքրող անձնավորությանը: Աշխատեք չհրաժարվել նրանից, ինչ էլ որ պատահի, այնպես որ բաժանման վերաբերյալ որոշում կայացրեք հաջորդ շաբաթ:
Այս շաբաթ հնարավոր է ճակատագրի նժարին շատ բան դրված լինի և դուք այն կորցնելու ռիսկի կգնաք: Աշխատեք թողնել ամեն ինչ հաշվարկելու ձեր սովորությունը, քանի որ դա ապացուցում է, որ դուք դուք ձգտում եք կայացնել վերջնական և մտածված որոշում: Չորեքշաբթին ռոմանտիկ օր կլինի սիրելիի հետ անցկացնելու դեպքում:
Ձեր հարաբերությունն երը մտնում են աստիճանաբար թարմացվող շրջան և հենց այս շաբաթ հնարավոր է դուք հասկանաք դրանց արժեքը: Ներկա պահին նույնիսկ ձեր և ձեր սիրելիի տարբեր աշխարհահայացքները խոչընդոտ չեն ձեր հարաբերությունների համար:
Պահպանեք ձեր երջանկությունը նախանձ հայացքներից, քանի որ դրանք ավելի ռոմանտիկ և խոցելի են: Ընկերներին հանդիպելիս այս շաբաթ երկար մի մնացեք նրանց հետ: Խուսափեք սիրելլի գլխին քարոզ կարդալուց և դադարեք ձեզ անընդհատ երկրորդականի դերում զգալուց:
Երեքշաբթի հնարավոր է հետաքրքիր և ռոմանտիկ հանդիպում: Չորեքշաբթի օրը սիրելիի թերություններին մատերի արանքով նայեք: Կիրակին բարեհաջող կլինի համատեղ ցանկացած ճանապարհորդության համար` լինի դա արկածային, թե` գործնական:
Ուշադրություն դարձրեք այն բանին, որ ձեր ազատասիրությունը և վախը պատասխանատվությունից քայքայում է ձեզ և ձեր սիրելիին: Այդպես չի կարող անվերջ շարունակվել, այնպես, որ աշխատեք այս շաբաթ որոշիչ քայլերի դիմել:
Ձեր սերը ստեղծագործական մոտեցում և որոշակի նորացում է պահանջում: Փորձեք ձեզ և ձեր սերը ամբողջությամբ նվիրել սիրելիին առանց տարբեր պայմանականությունների: Ավելի լավ է դրան նվիրեք չորեքշաբթի օրը, քանի որ շատ կարևոր է, որ այդ օրը դուք լինեք միասին:
Այս շաբաթ միայնակ կարիճները հնարավոր է հանդիպեն հին ծանոթներին և նույնիսկ վերականգնեն հին հարաբերությունները, բայց ի նկատի ունեցեք, որ դրանք երկարատև չեն լինի: Իսկ ահա ամուսիններին հնարավորություն կստեղծվի միասին գործ սկսել և էլ ավելի մոտենալ:
Շաբաթը կնպաստի ձեր տրամադրության փոփոխությանը, բայց աշխատեք միայն ձեր մասին չմտածել: Ձեր անսպասելի փոփոխական վիճակը` մեկ լրիվ հանդարտ, մեկ էլ լրիվ նյարդային ու անհավասարակշիռ, կարող է սիրելիին շոկի հասցնել:
Շատ կարևոր է և ցանկալի, որ այս շաբաթ դուք լինեք խիստ զուսպ և սիրելիին որևէ բան ասելուց առաջ լավ մտածեք: Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր է որոշակի թարմություն և զգացմունքների բռնկում ձեր հարաբերություններում: Ուրբաթը կարող է դառնալ հաշտության և հարաբերություների վերականգնման օր:
Եթե այս շաբաթ ձեր առջև որոշ խնդիրներ ծառանան, ապա մի շտապեք դրանց լուծման մեջ ընդգրկել ձեր մտերիմներին, քանի որ նրանք ոչնչով չեն կարող օգնել ձեզ, այդ խնդիրները դուք պետք է երկուսով լուծեք: Շաբաթվա ամենաբարեհաջող օրը շաբաթ օրն է:
Երկուշաբթի հնարավոր է որոշ հիասթափություն սիրո մեջ, բայց դա ձեր լավատեսական տրամադրության վրա չի ազդի: Երեքշաբթի օրվա գործնական հանդիպումը հնարավորություն ունի վերածվելու ավելի խորն զգացմունքի: Շաբաթվա ընթացքում բացառված չեն հաճելի հանդիպումները ընկերական շրջապատում:











