Հրապարակվել են iPhone 6-ի հնարավոր առաջին լուսանկարները
Բլոգեր Սոննի Դիկսոնը, որը մասնագիտացված է Apple-ի սարքերի մասին ինֆորմացիայի արտահոսքով, հրապարակել է iPhone 6 սմարթֆոնի, հնարավոր է, առաջին լուսանկարները: Նրա խոսքերով նոր սարքը կլինի ավելի բարակ, քան iPhone 5-ն է, ավելի մեծ էկրան կունենա, իսկ դիզայնով այն կլինի iPad Air-ի և iPod Touch-ի միջև ինչ-որ միջին տարբերակ:
Դիկսոնը գրում է, որ 100 տոկոսով վստահ չէ այդ նկարների ճշտության մեջ, բայց խոստանում է, որ երբ ինչ-որ հստակ բան իմանա, անպայման կտեղեկացնի ինֆորմացիայով:
Business Insider-ը նշում է, որ Դիկսոնը նախկինում էլ առաջինն է հայտնել սմարթֆոն iPhone 5C-ի պլաստիկ կորպուսի մասին, ինչպես նաև առաջիններից է եղել, որ հրապարակել է iPad Air-ի և iPad Mini-ի Retina էկրանով պլանշետների նկարները: