Facebook-ը օգտատերերի տվյալները կպահի BLU-RAY սկավառակների վրա

Facebook ընկերությունը ստիպված է պահպանել հսկայական քանակությամբ ինֆորմացիա, որը ավելանում է ամեն օր: Որպեսզի այդ տվյալների համար տեղ գտնվի, անհրաժեշտ է ստեղծել մեծ տվյալների կենտրոններ, որոնք պահանջում են մեծ տարածք և մեծ էներգետիկ ռեսուրսներ: Սակայն ֆեյսբուքի ինժեներական ծառայության նախագահի տեղակալ Ջեյ Պարիհը հայտարարել է, որ ընկերությունը պատրաստվում է տվյալների պահպանությունը կատարել օպտիկական BLU-RAY սկավառակների վրա: Մեկ կոշտ սկավառակի աշխատանքի համար անհրաժեշտ է ոչ այնքան մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա, սակայն երբ խոսքը գնում է ֆեյսբուքի մասշտաբների մասին, մենք գործ ենք ունենում մեծ քանակությամբ էլեկտրաէներգիայի հետ: Իսկ օպտիկական սկավառակները ավելի քիչ էներգիա են պահանջում քան կոշտ սկավառակները:

 Հայտնվում է, որ ընկերոըթյան պրոտոտիպը արդեն պատրաստ է և իր մեջ պարունակում է 10000 BLU-RAY սկավառակ` ընդհանուր 1 պետաբայթ ծավալով և դրա հետ մեկտեղ համակարգը գրավում է մեկ սերվերային պահարան: Առավելությունները շոշափելի են, քանի որ նոր համակարգը իջեցրել է էլեկտրաէներգիայի ծախսերը մինչև 80 տոկոս, համեմատած կոշտ սկավառակային համակարգի հետ: Դրա հետ մեկտեղ օպտիկական սկավառակները կարող են ինֆորմացիան պահել ոչ պակաս քան 50 տարի: Օպտիկական սկավառակների վրա հիմնված պահոցը կպահի իր մեջ այն տվյալները, կօգտագործվեն ոչ հաճախ: Դրանց թվին են պատկանում հին հաղորդագրությունները, լուսանկարները և տեսաձայնագրությունները: Ֆեյսբուք ընկերությունը արդեն պատրաստ է գործողության մեջ դնել պահոցը 30 պետաբայթ ինֆորմացիայի համար, իսկ ապագայում նախատեսում է այն մեծացնել մինչև 150 պետաբայթ: Ինչպես նաև աշխատանքներ են տարվում այն բանի շուրջ, որպեսզի մեկ սերվերային պահարանում պահվի 1-5 պետաբայթ տարածք: