ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ (փետրվարի 3-9)
Աշխատեք խույս տալ բառախաղերից և հարաբերությունների պարզումից, այլապես սիրելիի հետ փոխհարաբերությունները կվատանան: Հինգշաբթի ավելի լավ է ձեր կարծիքը սիրելիի մասին մի արտահայտեք, դա ձեզ միավոր կբերի:
Քողով պատեք և որքան հնարավոր է գաղտնի պահեք ձեր անձնական կյանքը շրջապատից, քանի որ դրանից անմիջականորեն կախված է ձեր հարաբերությունների հաջողությունը: Երեքշաբթի օրը պահպանեք ողջախոհություն, չարժե ոչ շրջապատին, ոչ էլ առավել ևս ձեր սիրո առարկային ի ցույց դնել ձեր զգացմունքի խորությունը:
Ոչ բոլոր փոփոխություններն են բերում լավ արդյունք, երբեմն ավելի լավ է կյանքում որոշ փոփոխություններ կատարելուց առաջ երկար մտածել կամ խորհուրդ հարցնել: Ուշադիր լսեք ձեր ներքին ձայնին, հնարավոր է այն նույնպես ազդի ձեր կտրուկ որոշում կայացնելու վրա: Փորձեք սիրելիի հետ ոչ մեծ ճամփորդության մեկնել և ամեն ինչ աստիճանաբար կընկնի իր տեղը:
Եկել է մեծ սիրո և մեծ արկածների ժամանակը: Դուք կարող եք զգալ ինչպես է ձեր հոգին լցվում խաղաղությամբ և թե ինչպես են ձեր հարաբերությունները ավելի իդեալական դառնում: Շփվեք մոտիկ մարդկանց հետ և դա ձեզ կբերի մեծ ուրախության և բավարարվածության զգացում:
Փոխհարաբերությունների բուռն պարզաբանման ժամանակահատվածը ավարտվում է` աշխատեք թուլանալ և հանգստանալ: Ձեր սիրելիին ավելի անհրաժեշտ է հիմա հասկացված լինելը քան ձեզ, այնպես որ եղեք նրա նկատմամբ հոգատար: Իսկ եթե դուք հակված եք անընդհատ վիրավորել նրան և վիրավորվել նրա ամեն մի քայլից, ապա ձեզ նոր կոնֆլիկտ է սպասվում:
Հիմա ճիշտ ժամանակն է դադարել երկնքում սավառնելուց և վերադառնալ իրականություն, այլապես դուք կարող եք հետաքրքիր հանդիպումից զրկվել: Դեպի իրականություն վերադարձը, ձեզ կառույգացնի անսպասելիություններով, իսկ ձեր քայլերի մեջ որոշակի խստությունը թույլ կտա ձեր կյանքում դրական փոփոխություններ կատարել: Շաբաթ օրը անցկացրեք ընկերների շրջապատում:
Զգացմունքների հորձանուտ ընկնելով պետք չէ ամբողջույամբ մոռացության տրվել: Ցանկալի է գոնե մի փոքր պատասխանատվություն ունենալ ձեր գործողությունների համար և փորձել իմաստավորել ձեր հասցեին լսած խոսքերը: Եթե դուք առաջնորդվում եք միայն էմոցիաներով, ապա մեծ է հնարավորությունը, որ դուք ընկնեք հոգեբանական թակարդի մեջ:
Այս շաբաթ դուք այնքանով կարող եք ամփոփվել ձեր մեջ, որ սիրելիի ուշադրությունը կարող է բարկացնել ձեզ և չուրախացնել: Գտեք ինչ-որ մի միջոց նրան բացատրելու համար, որ ձեզ միայնություն է անհրաժեշտ և դուք փորձում եք գլուխ հանել ինքներդ ձեզանից::
Եթե մինչ այժմ, դուք հերքում էիք առաջին հայացքից սիրո վարկածը, ապա պատրաստվեք զգալ այն և այն էլ մոտ ժամանակահատվածում: Զգացմունքների անսպասելի բռնկումը կարող է ձեր մեջ արթնացնել ստեղծագործելու ունակություն և կյանքի նկատմամբ ծարավ: Հանգստյան օրերը շատ բարեհաջող են նոր հանդիպումների և ծանոթությունների համար:
Այս շաբաթվա երեկույթները և հանգիստը ընկերների շրջանում ձեզ կպարգևեն անմոռանալի հաճելի պահեր և որոշ հետաքրքիր հեռանկարներ: Անսպասելի ծանոթություններից մեկը հնարավոր է հետագայում վերածվի բուռն սիրավեպի: Ուրբաթը և շաբաթը օգտագործեք ռոմանտիկ հանդիպումների համար:
Սիրելիի հետ ձեր փոխհարաբերություններում հնարավոր է առաջանան ռոմանտիկայի դեֆիցիտ: Հնարավոր է ստիպված լինեք երկար մտածել օրիգինալ ռոմանտիկ պահեր ստեղծելու համար: Միայն թե չափը չանցնեք, այլապես դա ձեր կողմից կարող է դիտվել որպես կպչունություն: Շաբաթ օրը հնարավոր է տեղի ունենա շատ հետաքրքիր հանդիպում:
Այս շաբաթ սիրելիի հետ հարաբերությունները ձեզ դրախտ կթվան, բայց խորհուրդ չի տրվում երկար ճախրել երազանքների մեջ, չէ՞ որ դրախտում նույնպես փոթորիկներ են լինում, ինչը և հնարավոր տեղի ունենա հանգստյան օրերին: Հարաբերությունները պարզելիս աշխատեք սիրելիի վրա ճնշում չգործադրել ձեր սկզբունքներով, այլապես հնարավոր է փլվեն օդային ամրոցները: