ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ (փետրվարի 24 - մարտի 2)
Շաբաթվա կեսերին սիրելիի հետ աշխատեք հարաբերություններ չպարզել, քանի որ որևէ մեկը դրանից օգուտ չեք քաղի` ընդհամենը կլինի շատ աղմուկ և ավելորդ լարվածություն: Փոխարենը շաբաթ օրը հնարավոր է ժամանակավոր հաշտություն:
Այս շաբաթը ձեզ հնարավորություն կտա ձեզ ի ցույց դնել ձեր անսովոր կրքոտությունը: Վեճերը, հանդիպումները, խոստովանությունները, ինչպես նաև սեքսը այս օրերին կլինեն բավականին շատ: Միայն աշխատեք այս կոկտեյլին չխառնել ձեր խանդը, քանի որ դուք հնարավոր է անհույս թունավորվեք:
Անձնական կյանքում ամեն ինչ բարեհաջող է ընթանում: Դուք միշտ կարող եք վայելել սիրելիի ուշադրությունը: Շաբաթ օրը աշխատեք ժամանակ հատկացնել համընդհանուր ծրագրերի քննարկման համար: Հանգստյան օրերը, եթե իհարկե եղանակը թույլ տա, անցկացրեք սիրելիի հետ քաղաքից դուրս:
Հնարավոր է դուք արդեն տեսնում եք ձեր սիրային ոլորտում առաջ խաղացում: Նվիրական ցանկությունները սկսում են ի կատար ածվել` սիրային խոստովանություններ, ռոմանտիկ հանդիպումներ: Այդ ամենը հնարավոր է այս շաբաթվա ընթացքում, և դուք կունենաք այնպիսի հաջողություն, որի մասին դուք անգամ չէիք էլ երազում: Բայց աշխատք շատ չմեծամտանալ, քանի որ ճակատագիրը կարող է չար կատակ խաղալ ձեզ հետ:
Հստակ ընկերական հարաբերությունները կարող են շատ աննկատ վերածվել խորը զգացմունքի: Աշխատեք անպայման դրան ուշադրություն դարձնել և չկորցնել պահը, երբ պետք է բոլորի համար կարևոր որոշում կայացնեք: Դուք պետք է հետագայում չափսոսաք այդ որոշման համար:
Աշխատեք սիրո մեջ ձեր հաղթանակների մասին ընկերների մոտ գլուխ չգովալ, այլապես դա կարող է դա շուռ գալ ձեր դեմ: հիմարություն կլինի ձեր կողմից ավելացնել ձեզ բարին չկամեցողների քանակը միայն նրա համար, որ դուք ցանկանում եք գլուխ գովալ: Երեքշաբթի և հինգշաբթի աշխատեք անպայման ժամանակ հատկացել սիրելիին:
Որքան էլ զարմանալի թվա երկուշաբթին իդեալական օր է ռոմանտիկ հանդիպման համար: Սիրային հարաբերություններում աշխատեք խույս տալ պրովոկացիաներից, բացառված չէ, որ դա կարող է լինել փորձարկում: Հանգստյան օրերին աշխատեք չուշանալ հանդիպումից:
Այս շաբաթ հնարավոր է սիրելիի հետ բաժանում տեղի ունենա, բայց դուք կխուսափեք դրանից, եթե համաձայնեք սիրելիի հետ մեկնել: Ի նկատի ունեցեք, որ հնարավոր է բացահայտվեն ձեր որոշ գաղտնիքներ, չնայած որ դուք կաշխատե քմեն կերպ թաքցնել:
Ներկա պահին հարաբերությունները սիրելիի հետ բավականին բարեհաջող են: Դուք արդեն գրավել եք նրա սիրտը, հիմա ժամանակն է որոշիչ քայլ կատարել, որը էլ ավելի կամրապնդի ձեր հարաբերությունները:
Աշխատեք ձեզ զուսպ պահեք և ինչ-որ հիմարությունից չնյարդայինանալ, քանի որ սիրելիի աշխատանքում գերծանրաբեռնվածությունն է , որ թույլ չի տալիս ձեզ բավականին ժամանակ հատկացնել: Բայց հանգստյան օրը նա անպայմման կուղղի իր սխալը:
Շաբաթը կարող է հագեցած լինել անսպասելի անակնկալներով: Հնարավոր է, որ դուք ստիպված լինեք պայքարել մի բանի համար, ինչը վաղուց արդեն ձերն էիք համարում: Հնարավոր է, որ դուք ձեր ուղղին պետք է զիջեք ուրիշին: Եվ դա կախված է միայն ձեր պահվածքից:
Մոտակա օրերը ձեզ համար կարևոր է, որպեսզի ցուցաբերեք նրբանկատություն և ուշադրություն հակառակ սեռի նկատմամբ, և դա ձեզ ավելի հմայիչ կդարձնի: Շաբաթվա սկիզբը շատ բարեհաջող է հանդիպման և ռոմանտիկ ժամադրության համար: