2014-ի ամենասպասված սմարթֆոններից մեկը` HTC M8

HTC-ի նոր սմարթֆոնը սպասվում է մարտի վերջին, որի պրեմիերան տեղի կունենա Նյու-Յորքում:
Նոր Թայվանական HTC-ին կանվանվի M8: Այն կլինի 2014թ-ի ամենասպասված հեռախոսային սարքերից մեկը: Ըստ նախնական տվյալների սմարթֆոնը կունենա 5 դյույմ 1080p էկրան, չորս միջուկային պրոցեսոր Snapdragon 800, 2.3 GHz հաճախականությամբ, 2 GB RAM, microSD-ի հնարավորություն, 16ԳԲ հիշողություն, 2900 mAh մարտկոց: Նոր HTC M8-ը կաշխատի Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով և Sense 6 ինտերֆեյսով:


Որոշ աղբյուրներ նշում են, որ սմարթֆոնի տեսախցիկն ունի երկու սենսորներ, որոնցից մեկը թույլ է տալիս կարգավորել պատկերի ֆոկուսը արդեն նկարելուց հետո: Նման տեխնոլոգիան իրականացնում է Lytro տեսախցիկը: Իսկ որոշ աղբյուրներ էլ նշում են, որ նոր սմարթֆոնը կլինիի առանց սեղմովի կոճակների, որը HTC-ին երկար տարիներ օգտագործել է գրեթե իր բոլոր սմարթֆոններում:  Հիմա դրանց փոխարեն օգտագործվում են վիրտուալ անալոգները:

Բայց դեռ HTC ընկերությունը մինչ այժմ, որևէ մեկնաբանություն չի անում նոր HTC M8-ի վերաբերյալ: