ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ (փետրվարի 17-23)
Աշխատեք մի փոքր մեղմել ձեր բուռն էմոցիանները և մի եղեք շատ համառ, ձեր նպատակների իրականացման հարցում: Հնարավորություն տվեք սիրելիին մի փոքր իր ձեռքը վերցնել նախասիրությունը: Եթե դուք սկսեք մի փոքր ավելի քիչ դոմինանտի դերում լինել, ապա ձեր փոխհարաբերություններում կսկսի ամեն ինչ հարթ գնալ:
Այս շաբաթ բարեհաջող է ձեր արտաքինի մասին հոգ տանելու համար` սանրվածքի փոփոխություն, նոր հագուստի գնում, սիրելին կնկատի փոփոխությունը, կհպարտանա ձեզանով և նույնիսկ սեր կխոստովանի: Այս նշանի տակ ծնված միայնակները կուրախանան հակառակ սեռի անսպասելի ուշադրությունից: Շաբաթ օրը աշխատեք սիրելիի հետ չվիճել ամեն մի մանրուքից:
Ձեր բոլոր մտքերը սիրո մասի՞ն են, դուք անընդհատ նրա մասի՞ն եք մտածում, սպասում եք ինչ-որ անսովոր բանի՞: Մի շտապեք և մի կորցրեք ձեր գլուխը, ամեն ինչ ժամանակին կգա, ավելի լավ է ի փոքր ուշքդիր եղեք սիրելիի նկատմամբ: Լսեք ձեր ներքին ձայնին և արեք այն, ինչ ձզ հուշում է ձեր սիրտը:
Այս շաբաթը ձեզ կարող է բերել խորը ներքին հակամարտություն: Ձեր հոգում կլինի էմոցիաների բռնկում` աշխատեք մի փոքր խաղաղեցնել մինչև չորեքշաբթի և մի բարդեք դա սիրելիի վրա, այլապես դուք ինքներդ կբարդացնեք ձեր կյանքը: Ուրբաթ օրը կրքերը ամբողջությամբ կհանդարտվեն և դուք պատրաստ կլինեք հանգիստ որոշում կայացնելու:
Հնարավոր է սիրելին ձեզանից պահանջի ինչ-որ երաշխիքներ և որոշակի գործողություններ, որոնք դուք նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում էլ այժմ չեք կարող նրան տալ: Հնարավոր է դուք ուրբաթ օրը կանգնեք ընտրության առաջ, չնայած աստղերը դեռ չեն հուշում, թե դա ինչ ընտրություն կլինի և որը կլինի ճիշտ քայլը:
Այս շաբաթը ձեր մեջ կարող է արթնացնել հին վիրավորանքները և փոքր թյուրիմացությունները առաջ բերելով ձեր մեջ ագրեսիվ զգացմունքներ: Ժամանակն է եկել թողնել ամեն ինչ ինքնահոսի, բաց թողնել անցյալը և դադարել ձեզ կապել նրա հետ: Կազմակերպեք ձեր համար հանգիստ միայնության մեջ կամ ընկերների շրջապատում:
Եթե դուք հոգնել եք միապաղաղ կյանքից, ապա դուք կարող եք գլխակորույս նետվել արկածների մեջ` չէ՞ որ դրանք այս շաբաթ բավականին շատ են լինելու: Հատկապես չորեքշաբթի օրը տունը մնալու որոշումը կլինի անխոհեմ, քանի որ դուք բաց կթողնեք հետաքրքիր ծանոթություն ունենալու հնարավորությունը:
Հինգշաբթի օրվա անսպասելի հանդիպումը կարող է հնարավորություն տալ ամբողջությամբ փոխել ձեր կյանքը: Բացառիկ տպավորությունը, որը դուք թողնում եք ձեր զուգընկերոջ վրա, կարող է նրա մեջ առաջ բերել սրտի թրթիռ: Հետագա իրադարձություններ զարգացումը կարող է որոշել ռոմանտիկ արկածը կիրակի օրվա առավոտյան:
Աշխատեք սիրելիի նկատմամբ շատ պահանջկոտ չլինել և ներեք նրա թույլ տված սխալները: Փոխհարաբերությունների բուռն պարզումը իրավիճակը դեպի լավը չի տանի, այստեղ պետք է ավելի խոհեմ պարզաբանում: Շաբաթվա երկրորդ կեսը կլինի ավելի հանգիստ, բացառված չեն ընկերական երեկույթները:
Շատ տեղին կլինի ձեզ ավելի հավաք պահել և ձեր բռի մեջ հավաքել չափազանց մեծ էմոցիաները, քանի որ նույնիսկ սիրելին կարող է տհաճորեն զարմանալ ձեր պահվածքից: Արժե նշել, որ այս շաբաթը ընդհանրապես հարմար չէ փոխհարաբերություններ պարզելու համար: Հանգստյան օրերը ավելի լավ է անցկացնեք հանդիպումներով կամ երեկույթներում:
Եկել է հրաշալի ժամանակ` լի ռոմատիկ սպասումներով և նախագծերով: Հնարավոր է այս շաբաթ ձեզ սպասվում են նոր զվարճալի արկած: Հնարավոր է դուք ամբողջությամբ նախապատրաստվեք նոր հանդիպմանը, բայց պահպանեք ձեր ճիշտ դատելու ունակությունը և մի խառնեք իրականությունը իլլյուզիայի հետ:
Երեքշաբթի հնարավոր է դուք չափազանց վստահող և ռոմանտիկ և դրանով ձեր վրա կբեվեռեք գիշատիչների ուշադրույունը, որոնք ցանկանում են ձեզ կուլ տալ: Այնպես որ եղեք մի փոքր զգույշ: Փոխարենը հինգշաբթի ձեր վիճակը կփոխվի դեպի հակառակը` դուք կդառնաք չափազանց եսակենտրոն: Կիրակի ձեր ազնվությունը և զգացմունքների խորությունը հնարավոր է ենթարկվեն փորձության` պատրաստ եղեք: