Ինչպե՞ս տեղադրել Windows 7


Նախ և առաջ պետք է սկավառակի վրա ունենանք Windows 7 օպերացիոն համակարգը (Windows 7 օպերացիոն համակարգը կարող եք բեռնել այստեղ): Այնուհետև սկավառակը տեղադրելով համակարգչի մեջ վերագործարկում եք այն: Վերագործարկելուց հետո կբերի հետևյալ պատուհանը`


Այժմ երբ կտեսնեք այս գրությունը` "Press any key to boot from CD or DVD._" անմիջապես սեղմեք "ENTER" ստեղնը, քանի դեռ նորից չի մեկնարկել համակարգիչը: 
Բացված պատուհանում ընտրեք լեզուն և սեղմեք "Далее"


Հաջորդ քայլում սեղմեք "Установить"


Ընտրում եք տարբերակներից մեկը: Իհարկե հնարավոր է նաև ձեր ունեցած Windows-ը մեկ տարբերակից լինի և արդեն տարբերակներ չառաջարկի ձեզ:


Համաձայնվում եք արտոնագրված պայմանագրի հետ և կրկին սեղմում եք  "Далее"


Ապա ընտրում եք "Полная установка"


Ընտրում եք կոշտ սկավառակի նախընտրած հատվածը, որում պետք է տեղադրեք Windows 7-ը, օրինակ "C" կամ "D" և սեղմում եք "Настройка диска"


Ներքևի հատվածում կառաջարկի տարբերակներ, որոնցից պետք է ընտրեք"Форматировать"


Այժմ կբացվի պատուհան, որտեղ կզգուշացվի, որ կոշտ սկավառակում եղած ամբողջ ինֆորմացիան ջնջվելու է: 
Սեղմում եք "OK"


Եվ երբ ֆորմատավորումն ավարտվում է կրկին սեղմում եք "Далее"


Հիմա սպասում եք մինչև ավարտվի համակարգի տեղադրումը,որի վերջին մասում համակարգիչը կվերագործարկվի:


Երբ համակարգի տեղադրումն ավարտվի մուտքագրում եք  օգտվողի անունն ու համակարգչի անունը:


Իսկ այստեղ կարող եք գրել ցանկացաց ծածկագիր կամ պարզապես բաց թողնենք այս քայլը, եթե չեք ցանկանում ամեն անգամ համակարգիչը միացնելուց  մուտքագրել ծածկագիրը: Կրկին սեղմում եք "Далее" և անցնում եք հաջորդ քայլին:


Իսկ հաջորդ քայլում ձեզանից կպահանջվի Windows 7-ի բանալին, որը կակտիվացնի օպերացիոն համակարգը: Նշված դաշտը առանց լրացնելու շարունակեք` սեղմելով կրկին "Далее":


Այնուհետև նշում եք անվտանգության պարամետրերը:


Ընտրում եք ժամային գոտին:


Եթե համակարգիչը միացրած է համացանցին, ապա մեխանիկորեն կբացվի պատուհան որտեղ կառաջարկի կապի տեսակը:


Ահա և վերջ: