Մերկապար (striptease)

1893 թվականի փետրվարի 9-ին Փարիզի հռչակավոր Մուլեն Ռուժ կաբարեում պարուհի Մոնան վրայից հանեց ամբողջ հագուստը: Պարն իսկույն անվանել են սթրիփթիզ, ինչը բառացի թարգմանությամբ նշանակում է  «strip» – հանվել, «tease» – գրգռել: Իսկ Մոնայի մորը տուգանել են 100 ֆրանկով՝ հասարակական վայրում դստեր անպատշաճ արարքի համար:
Սթրիփթիզի դեմ պայքարը բողոքների ալիք է  հարուցել ֆրանսիացի ուսանողների շրջանում, տեղի են ունեցել մի քանի ընդհարումներ կարգի պահապանների հետ, մերկապարի մի պաշտպան սպանվել է:  Կրքերը լուրջ են եղել, բայց հաղթել են ուսանողները. մերկապարի  տաբուն վերացվել Է:
Այսօր մերկապարը  դարձել է պարի տարածված ուղղություն: Տեղական եւ կենտրոնական  իշխանությունները սահմանում են օրենքներ, որոշում , թե ինչ վայրերում կարելի է այն ցուցադրել եւ որքան է պարուհուն թույլատվրած մերկանալ: Մերկապարուհիներին  ու նրանց ծնողներին արդեն վաղուց ոչ ոք չի տուգանում, բայց մինչ օրս հասարակության մեջ շարունակվում են վեճերն այն հարցի շուրջ, թե բարոյական է արդյոք այս պարը: