Պ

ՊԱՅՈՒՍԱԿ 
Երազում պայուսակ տեսնելը բարեկեցության նշան է։ Դատարկ պայուսակը նշանակում է, որ հաջողությունը ձեզանից երես կթեքի։ Լի պայուսակը բարեկեցության, հարստության և նպատակին հասնելու նշան է։ 

ՊԱՏԵՐԱԶՄ 
Երազում պատերազմ տեսնելը վեճի և անախորժության նշան է։ Պատերազմական գործողություններում մասնակցություն ունենալը թշնամու նկատմամբ
հաղթանակի, գործերում հաջողության նշան է, այն դեպքում, եթե դուք չեք պարտվել։ 

ՊԱՏՈՒՀԱՆ 
Երազում պատուհանը խորհրդանշում է գործերում խոչընդոտներ, ծրագրերի խափանում։ Երազում պատուհան կոտրելը և դուրս գալը նշանակում է ձեր բաղձալի երազանքը կիրականանա։ 

ՊԱՐԱՀԱՆԴԵՍ 
Երազում պարահանդեսում պարելը նշանակում է, որ ձեր թեթևամտությունը հիասթափության կհանգեցնի։ 

ՊԱՐԱՆ 
Երազում պարան տեսնելը խճճված գործերի, անհաջողության, պարտքերի ս2ւսն է։ Կտրված պարանը վշտի նշան է։ Եթե պարանը որևէ հատվածում մաշվել է՛ ապա ձեզ վտանգ է սպառնում։ Պարանով վեր բարձրանալը հաջողության է, վայր իջնելը անհաջողության և հիասթափության։ Ինչ որ մեկին պարանով կապելը կապվածության, խորը զգացմունքների, ընդհանուր հետաքրքրությունների նշան է։ 

ՊԱՐԵԼ 
Երազում ձեր տանը ձեր հարազատների հետ պարելը նշանակում է բարեկեցություն և հարստություն։ 

ՊԱՐԿ 
Երազում պարկ տեսնելը բարեկեցության, պարտավորությունների, պատասխանատվության, հոգսերի նշան է։ Եթե դուք երազում տեսել եք լի պարկ, ապա սպասվում է լիություն։

ՊԼՈՄԲԱ
Եթե պոկվել է ձեր ատամի պլոմբան,նշանակում է,որ շուտով կյանքի կկոչվի այն ,ինչն այդքան երկար աշխատանք է խլել ձեզանից:Վերջապես դուք կվայելեք ձեր աշխատանքի պտուղները:
Աշխատասենյակի դուռը պլոմբելը զգուշություն,եթե երազում դուք անորակ պլոմբա եք դրել,նշանակում է ձեր սիրելին ձեր ուշադրության պակաս ունի,եթե չափազանց բարձր պլոմբա եք դրել,ուրեմն պետք է զգուշանաք ինքնակոչներից:

ՊՈՒՐԱԿ
Երազում գեղեցիկ պուրակ տեսնելը նշանակում է բավարարվածություն ստանալ ձեր արարքներից։ Մռայլ աշնանային պուրակը դժբախտության նշան: