Դ

ԴԱԳԱՂ 
Երազում դագաղ տեսնելը նշանակում է գործերում խոչընդոտներ։ Դագաղի կափարիչը փակելը նշանակում է երկար ձգվող տհաճ գործի ավարտ կամ վեճ։ 

ԴԱՆԱԿ 
Երազում դանակ տեսնելը ստի, դավաճանության, վտանգի և նենգության խորհրդանիշ է։

ԴԱՀԼԻՃ
Եթե լեփ լեցուն դահլիճ ես մտել, ուրեմն ինքդ էլ չիմանալով, մասնակից ես մի անարդար գործի, որ թեև առայժմ հաջողություն է բերում քեզ, բայց այդ հաջողությունը կարճատև է լինելու: Ուստի երազդ հուշում է, որ դուրս գաս այդ գործից:
Եթե տեսել ես, որ ինչ-որ մեկը ճառախոսում է դահլիճի առաջ, ուրեմն պիտի հանդիպում ունենաս մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որ բազում խոստումներ պիտի տա քեզ, բայց խոստումներից ոչ մեկը չի կատարելու:

ԴԱՇՆԱՄՈՒՐ
Եթե դաշնամուր նվա գել չ գիտես, ու երազումդ նվա գում ես, ուրեմն մի շատ անսովոր ու հաճելի բան պիտի կատարվի քո կյանքում:
Եթե դաշնամուրի նվա գ ես լսում, սիրահարություն է սպասում քեզ:
Եթե դաշնամուր ես գտել, գժտվես պիտի կնոջդ հետ և կորցնես հան գստությունդ:

ԴԱՇՏ 
Երազում դաշտը խորհրդանշում է ձեր կյանքը։ Որքան հարթ և մեծ լինի դաշտը, այնքան երկար և երջանիկ կապրեք ձեր կյանքը։ Դաշտում փոսերը նշանակում են անհաջողություններ ևխոչընդոտներ։ 

ԴԱՇՈՒՅՆ
Անցյալում շատերին ես օ գնել, շատերին ես լավություն արել, բայց նրանցից մեկը, ամեն ինչ մոռացած, դավ է նյութում քո դեմ: եթե հիշես, թե ում ես ամենամեծ լավությունն արել, կիմանաս, թե ով է դավ նյութում քո դեմ ու հեշտությամբ կկարողանաս չեզոքացնել նրան:

ԴԱՋՎԱԾՔ 
Երազում մարմնի վրա դաջվածք ունենալը նշանակում է, որ ձեզ ուշիուշով հետևում Են։ Եթե դուք երազում դաջվածք տեսնեք ուրիշների վրա, ապա նշանակում է ձեզ կփորձեն ներգրավել կասկածելի և վտանգավոր գործերի
մեջ։ 

ԴԱՏԱՐԱՆ 
Երազում դատարան տեսնելը նշանակում է գումարային կորուստ, տխրություն, անհանգստություն։ Եթե երազումձեզ դատապարտեն, ապա դուք ձեր գործերում և արարքներում սխալ եք թույլ տալիս։

ԴԱՏԱՎՈՐ
Անօրինություն ես արել, քեզ թվում է, թե բոլորը գիտեն այդ մասին, տանջվում ես ու վախենում: Բայց ամեն ինչ բարեհաջող պիտի վերջանա և խուսափես պիտի դատ ու դատաստանից:

ԴԱՐԲԻՆ
Եթե դարբնոցում, աշխատանքի պահին ես տեսել նրան, այն գործը, որ ձեռնարկել ես, մեծ դժվարությամբ գլուխ պիտի բերես և ճաշակես նրա բարիքները:
Եթե տեսել ես, որ ինքդ ես դարբնություն անում, ուրեմն ազնիվ ու արդար ես գործիդ մեջ, հույս ունես արժանանալու մեծ պաշտոնի ու պատվի, բայց՝ ապարդյուն:

ԴԱՐԱԿ 
Տանը կամ խանութում դատարկ դարակները նշանակում են ձեր կյանքում անկարգավորվածություն։ Երազում ինչ որ բան դարակը դնելը նշանակում է. I որ դուք վերջացրել եք որևէ գործ և կարող եք մոռանալ դրա մասին։ 

ԴԱՐՊԱՍ 
Երազում դարբասներ տեսնելը խոչընդոտների նշան է։ Եթե դարբասները ձեր առջևփակվում են, ապա ձեր հույսերը չեն իրականանա, Եթե բացվում են, ապա երազը հակառակն է նշանակում։ 

ԴԴՈՒՄ
Եթե բանջարանոցում ես տեսել, ընտանեկան խաղաղ ու ապահով կյանք ես ակնկալում, որին հասնես պիտի:
Եթե շուկայում ես տեսել, թշնամիդ քո մասին մի մեծ բամբասանք է տարածում: Բայց շուտով պարզվի պիտի նրա սուտը և ինքը պիտի վարկաբեկվի:

ԴԵՂԱՍԻՋՈՑ 
Դեղամիջոցի մասին երազը նշանակում է ցնցումներից հետո ապրումներ։ Այսպիսի երազը զգուշացնում Է, որ կարոդ եք գումար կորցնել։ Դեղամիջոցի քաղցր համը վատ իրավիճակում ընկերների օգնության նշան Է։

ԴԵՂՁ
Եթե երիտասարդ ես, սիրահարված ես մի աղջկա, որ քմահաճ ու անհավասարակշիռ է թվում քեզ, բայց դա արտաքին ահավորություն է, մոտեցիր և սիրո երանելի պահեր պիտի ունենաս:
Եթե կին ես, սիրո ես ծարավի, միշտ խուսափել ես պատահական կապերից, բայց շուտով հանդիպես պիտի մեկին, որի հետ կապդ յոթ տարի պիտի տևի:
Եթե դեղձի ծառ է տեսածդ, շուտով գործիդ մեջ լուրջ հաջողություններ պիտի ունենաս, որ սակայն շատ կարճատև են լինելու:

ԴԵՄՔ 
Երազում ծեր դեմքը հարթ, մաքուր ու հաճելի տեսնելը նշանակում է բարեկեցություն և գործերում հաջողություն։ Երազում կեղտոտ դեմք տեսնելը խայտառակության նշան է։ Ձեր շուրջը շատ դեմքեր տեսնելը փոփոխության նշան է։ Երազում այլանդակված դեմք տեսնելը անհանգստության և ապրումների նշանէ։

ԴԵՐԱՍԱՆ,ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ 
Երազում դերասան տեսնելը նշանակում Լ վտանգ այն մարդկանց կողմից, որոնց դուք վստահել եք։ Եթե տղամարդը Երազում տեսնում է դերասանուհու, ապա դա նշանակում է դավաճանության, վիրավորանքի զգացողություն, սիրո մեջ հիասթափություն և սիրելիից բաժանում։

ԴԵՐՁԱԿ (ՈՒՀԻ)
Եթե այրամարդ ես ու տեսել ես, թե դերձակը նոր զ գեստ է կարում քեզ համար, բոլոր դեպքերում վատ նշան է: Հին նեղություններիդ ու դժվարություններիդ վրա պիտի նորերը ավելանան: Բայց առանձնապես անհան գստանալու հարկ չունես, քանի որ կենցաղային մանր-մունր նեղություններ ու դժվարություններ են դրանք, որ սովոր ես հաղթահարել:
Եթե կին ես ու նոր զ գեստ ես պատվիրել դերձակուհուն, ուրեմն քեզ դուր եկած մի գեղեցիկ տղամարդու հետ հանդիպելու ակնկալությունն ունես, որ շուտով պիտի կայանա: Ջերմ ու մտերմական պիտի լինի այդ հանդիպումը, բայց շարունակություն չունենա:

ԴԵԶ
Եթե ցորենի դեզ է, թեև երազածդ հաջողությունը և հարստությունը մոտիկ է, շատ մոտ, բայց շռայլելու սովորությունդ թույլ չի տալիս հասնելու դրանց: Եթե կարողանաս մի փոքր հաշվենկատ լինել, ամեն ինչ բարեհաջող ընթացք կունենա:
Եթե խոտի դեզ է, մեծ հույսեր ես կապել մի գործի հետ, բայց հույսերդ պիտի միայն մասամբ արդարանան:

ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ 
Դժբախտ միջադեպի վերաբերյալ յուրաքանչյուր երազ միշտ զգուշացնում է այն մասին, որ անհրաժեշտ է ետ կանգնել ընդունած որոշումից և հետաձգել ճամփորդությունը։ 

ԴԺՈԽՔ 
Երազում դժոխք ընկնելը և տառապյալների բղավոցները լսելը նշանակում է, որ ձեր արարքները տառապանք են պատճառում ուրիշներին։ Դժոխքից բարեհաջող դուրս գալը նշանակում է, որ ձեզ կհաջողվի դուրս գալ բավականին դժվարին իրավիճակից։ Եթե հիվանդը տեսնում է այսպիսի երազ, ապա նա արագ կապաքինվի։

ԴԻԱԿ
Վատ նշան է, բայց եթե մինչև կեսօր որևէ վատ բան չպատահի քեզ հետ, այնուհետև կարող ես հան գիստ լինել ու երազդ խափանված համարել:

ԴԻՄԱԿ
Երազում դիմակը խաբեության և մոլորության նշան է։

ԴԻՄԱՆԿԱՐ 
Երազում ձեր նկարը նվիրելը վախի և մեծ ապրումների նշան է։ Հարազատների կամ ընկերների դիմանկար տեսնելը նրանցից նորություն ստանալու մասին է հուշում։ Երազում ինչ որ մեկի նկար պատռելը կամ պատռված տեսնելը դժբախտության և հարաբերությունների խզման նշան է։ 

ԴՊՐՈՑ 
Դպրոցի մասին երազը նշանակում է, որ պետք է հետևեք ուրիշների խորհուրդներին, եթե ցանկանում եք հաջողության հասնել։

ԴՐԱՄ
Շատ երազահանների սխալ մեկնաբանությամբ, եթե դրամ ես գտել կամ շահել, պիտի կորուստ ունենաս, կամ դժբախտություն պիտի պատահի քեզ հետ: Մինչդեռ պիտի նոր բարեկամներ գտնես, նրանց հետ շահավետ գործեր ձեռնարկես, առատորեն օգտվես կյանքի վայելքներից:
եթե դրամ ես կորցրել, փնտրում ու չես գտնում, ընտանիքիդ մեջ մեծ գժտություն պիտի լինի, դատի ու դատաստանի առաջ ես կանգնելու, կինդ բաժանվելու է, իսկ զավակներդ պիտի գերադասեն հեռանալ քեզանից և իրենց մոր հետ ապրել:
Եթե դրամ ես պարտք տվել, պիտի անշահախնդրորեն մի լավ գործ անես ու տիրանաս բարի համբավի:
Եթե պարտք ես վերցրել, շուտով պիտի մի եկամտաբեր գործի մեջ մտնես, բայց նաև մի շատ վտանգավոր թշնամի գտնես:

ԴՐԱՄԱՐԿՂ
Սնանկանալու նշան է: Երազդ հուշում է, որ եթե դրամարկղում գումար ունես պահած, անմիջապես հանես և վերածես մնայուն արժեքի:

ԴՐԱՄԱՊԱՆԱԿ 
Երազում դրամապանակ տեսնելը նշանակում է բարեկեցություն։ Այն լիքը տեսնելը նշանակում է գործերում հաջողություն : 

ԴՐՈՇ
Եթե դրոշ ես պահել ձեռքիդ, մի շատ համարձակ, բայց վտան գավոր գործի մեջ ես մտել, որ միայն ժամանակավորապես պիտի հաջողություն բերի քեզ, իսկ այնուհետև ծանր դժբախտություններ պատճառի: Երազդ հուշում է, որ չխորանաս այդ գործի մեջ ու հետ քաշվես:

ԴՈՒՅԼ 
Երազում դատարկ դույլ տեսնելը դժբախտության և հույսերի փլուզման նշան է, իսկ լի դույլը՝ հաջողության և եկամտի նախանշան է։ 

ԴՈՒՌ 
Երազում դուռ տեսնելը նշանակում է խոչընդոտ։ Եթե դռներն իրենք են բացվում ձեր առջև, ապա ձեզ գործերում հաջողություն է սպասվում։ Դռան թակոցը վատ նշան է։ Եթե երազում դուռն ընկնի ինչ որ մեկի վրա. ապա այդ մարդուն վտանգ է սպառնում։