Ժամանակը անվրեպ է...
Իսկ ժամանակն անվրեպ է,
Նա ընտրում է գեղեցիկը...
Արի խնդրենք մեզ էլ ընտրի
Արի խնդրենք, որ չջնջի,
Քո ափերի, իմ այտերի հանդիպումը,
Արի խնդրենք, որ չմաքրի իմ արցունքի կաթիլներում
Արտացոլված քո աչքերը,
Արի խնդրենք, որ չպոկի իմ նուրբ սրտի ու քո հոգու
Հպումներից առաջացած վարդագույնը..
Ժամանակը անվրեպ է ու սիրում է գեղեցիկը,
Շողոքորթել մենք չենք կարող,
Արի փորձենք լուռ գոհացնել ժամանակին,
Ու պահպանել գեղեցիկը մեր աչքերում, քո ափերին, իմ այտերին,
Շրթունքների մեղրածորում ու գգվանքի դալկության մեջ,
Հոգինեի հպումներում, այս նոր աշնան տերևների դեղնության մեջ,
Մեր կարոտի մեղմ խավարում ու քո այդ լուրջ, լայն ճակատի ծալերի մեջ:
Ժամանակը անվրեպ է,թող որ ինքն էլ գնահատի մեր ջանքերը:
Քրիստինե Խալաթյան
