Լ

ԼԱԲԻՐԻՆԹՈՍ 
Լաբիրինթոսի մասին երազը նշանակում է, որ ձեզ սպասվում են շատ դժվարություններ և խոչընդոտներ, որոնք ձեզ համար դժվար կլինեն հաղթահարել։ Երազում լաբիրինթոսից դուրս գալը նշանակում է հաջողություն։ 

ԼԱՄՊ 
Վառ լուսավորող լամպը լավ փոփոխությունների նշան է։ Երազում չվառվող լամպը կանխատեսում է գործերում անհաջողություն ևծրագրերի
 խափանում։
ԼԱՑՈՂ ԵՐԵԽԱ
Երեխայի լացը երազում նշանակում է առողջության վատացում և հիասթափություն:

ԼԵԶՈՒ 
Եթե երազում ձեր լեզուն մեծացել է, ապա իրականում ձեզ խորհուրդ է տրվում ավելի քիչ խոսել։ Եթե երազում կտրել են ձեր լեզուն, ապա դուք կտուժեք ձեր թեթևամտության պատճառով։ 

ԼԻճ 
Երազում լիճ տեսնելն անբարենպաստ է և նշանակում է վտանգ։

ԼՈՂԱԼ 
Երազում լողալը դրամի կամ շահի հետ կապված վտանգի և անհանգստության նշան է։ Երազում ինչ որ ջրամբար լողալով կտրել-անցնելը նշանակում է երազանքի իրականացում։ 

ԼՈՒՍԻՆ
Երազում լիալուսին տեսնելը հարստության և երջանկության նշան է։ Կարմիր, չափազանց մեծ կիսալուսին տեսնելը կորստի, վտանգի և վնասի նշան է։ Լուսնի քառորդ մասը տեսնելը նշանակում է, որ ձեր երազանքը չի կատարվի։ Նորալուսին տեսնելը նշանակում է մեծ սեր, երջանկություն և հարստության կրկնապատկում։ 

ԼՈՒՍԱՆԿԱՐԵԼ 
Երազում ինչ որ բան լուսանկարելը նշանակում է, որ դուք փառքի եք ձգտում և չեք ցանկանում, որ ձեզ խանգարեն։ Երազում պատրաստի լուսանկարներ տեսնելը նշանակում է, որ դուք ինչ որ բան կհաղթահարեք։ Եթե երազում ձեզ անսպասելի լուսանկարեն, ապա ձեզ սպասվում է տխրություն կամ վախ։ Երազում լուսանկար պատռելը նշանակում է ամուսանալուծություն կամ հարաբերությունների խզում։ 

ԼՈՒՑԿԻ
Երազում տուփով լուցկի տեսնելը նշանակում է, որ ձեր գործերը բարեհաջող կընթանան և դուք կարող եք վերականգնել ձեր բոլոր կորուստները։ Երազում լուցկի վառելը նշանակում էանսպասելի ւսնախորժություն։