Օ
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Երազում օգնություն ստանալը նշանակում է, որ դուք բարի արարքներ եք իրագործում։ Երազում օգնություն ցուցաբերելը նշանակում է, որ ձեզ ցանկանում են շահագործել։
ՕԴ
Երազում թարմ օդ շնչելը ուրախալի նորություններ ստանալու և թշնամիների հետ հաշտեցման նշան է։ Երազում խոնավօդը կանխատեսում է տխրություն և գործերում խոչընդոտներ։ Երազում նեխահոտ և այլ տհաճ օդ շնչելը նշանակում է, որձեզվտանգէսպառնում։
ՕԾԱՆԵԼԻՔ
Երազում օծանելիքի հոտը զգալը ուրախալի նորությունների և մտերիմ մարդկանց հետ հաճելի հանդիպման նշան է։ Երազում օծանելիք գնելը նշանակումէ, որ ինչ որ մեկը ձեզ սիրում է։
ՕՁ
Երազում օձ տեսնելը վատ նշան է։ Այն խորհրդանշում է ձեր թշնամիներին, նախանձախնդիր մարդկանց, մրցակիցներին, խորամանկ և կեղծ մարդկանց։ Երբեմն օձերի մասին երազը հիվանդության նշան է։ Երազում օձ սպանելը նշանակում է, որ ձեզ կհաջողվի հաղթանակով դուրս գալ դժվարին իրավիճակից։
ՕՁԱՁՈՒԿ
Տեսնեելը կանացի չարաճճիություն,նրբություն:Բռնելը`անվնաս խորամանկություն:Սատկած բռնելը`տառապանք ,վիշտ:Ուզենալ և չկարողանալ բռնել`սիրաբանություն:Ուտելը `քաղցր հաճույքներ:
ՕՁԻՔ
նշան է խարդախության,հպարտության և ձերբակալման:
ՕՂԻ
Երազում օղի տեսնելը գլխացավի նշան է, օղի խմելը անախորժությունների և վիրավորանքի նշան է։
ՕՃԱՌ
Երազում օճառ տեսնելը կանխատեսում է կորուստ և ծախսեր։ Երբեմն օճառի վերաբերյալերազները նշանակում են փոփոխություններ, ձգտում դեպի լավը, գործերում հաջողություն։ Օճառ գնելն ընտանիքում տնտեսական իրավիճակի բարելավման նշան է։ Օճառ օգտագործելը նշանակում է, որ ձեր ընտրած ուղին կարող է հանգեցնել վտանգի։
ՕՎԿԻԱՆՈՍ
Երազում օվկիանոս տեսնելը նշանակում է երկար ճանապարհ և երազանքների իրականացում։
ՕՐ
Երազում պարզ և արևոտ օրն ուրախալի նորություններ ստանալու կամ երջանկության նշան է, իսկ մռայլ և ամպամած օրը խորհրդանշում է տխրություն ևմիայնություն։
ՕՐԱՑՈՒՅՑ
Երազում օրացույց տեսնելը նորություններ ստանալու նշան է։ Այսպիսի երազը հիշեցնում է կարևոր գործերի մասին կամ զգուշացնում է, որ ժամանակն անտեղի եք վատնում։
