ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ (հունվարի 20-26)
Խոյերին սպառնում է ուրիշների փոխհարաբերություններում խճճվելու վտանգը: Ինքներդ էլ գիտեք, որ չպետք է խառնվել այդ ամենին, բայց ոչինչ չի ստացվում: Ամեն դեպքում աշխատեք, որևէ մեկի կողմն չանցնել և դատավորի դերը ձեր վրա չվերցնել: Ավելի լավ է զբաղվեք ձեր գործերով:
Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: Իսկ ահա նա ով ոչինչ չի անում նա միանշանակ սխալվում է: Մի սպասեք, որ ինչ-որ բան կկատարվի առանց ձեր մասնակցության: Գործեք և մի վախեցեք, պարզապես ներողություն խնդրեք, եթե որևէ բան ձեզ մոտ չի ստացվի կամ ձեր ուժերից վեր է:
Երկվորյակներին այս շաբաթ շլացուցիչ հաղթանակ է սպասվում և դա անկասկած կշոյի նրանց ինքնասիրությունը: Բայց չարժե դրանից մեծ ակնկալիքներ ունենալ, քանի որ ձեր փայլը կարող է վախեցնել և ձեզանից վանել նրան, ով իսկապես հետաքրքրված էր ձեզանով:
Խեցգետինները շատ հաճելի ժամանակ կանցկացնեն ճամբորդելիս, ճիշտ է հնարավոր է ոչ շատ հեռու, բայց սիրելիի հետ: Նաև հնարավոր է ճամբորդությունն անցկացնել հետաքրքիր մեկի հոտ, որի հետ շփումը ձեզ շատ հաճելի է: Սակայն դա այնքան կտևի, որքան միմյանց <<հետաքրքիրից>> միմյանց համար <<գժվելու>> սահմանն է:
Դուք հնարավոր է նույնիսկ չեք արագացնում իրադարձությունները, այլ պարզապես ստիպում եք տեղի ունենալ այն, ինչը հիմա չպետք է տեղի ունենա: Գնահատեք իրավիճակը, արդյո՞ք այն ձեզանից ակտիվ գործողություններ է պահանջում: Հնարավոր է, որ չպետք է լուծել թվացող խնդիրը, այլ պետք է ուղղակի հարցնել, արդյո՞ք այն գոյություն ունի:
Ավաղ կույսերը այժմ կրքից վառվող հրաբուխներ չեն, որոնք իրենց հրի մեջ այրում են բոլորին և ամեն ինչ: Ընդհակառակը, դուք հիշեցնում եք սառնարան, որում ամեն կենդանի կարճ ժամանակում վերածվում է սառեցվածի: Ի՞նչ կարելի է ձեզ խորհուրդ տալ, պարզապես զբաղվեք սիրային թեորեատիկ ներդրումներով:
Կշեռքներին ցուցված է երեկույթներ և համընդհանուր ուշադրություն: Նրանց կյանքում այս շաբաթ մեծ դեր կխաղա արվեստը: Եթե դուք կրքոտ եք, ապա ձեր հոգու ամբողջ կրակը կտրվի գեղեցկագույնին` արվեստին, դրա հետ մեկտեղ սիրելին չի փորձի մրցել արվեստի հետ: Մի նեղվեք, որոշակի հստակություն կմտնի այդ իրավիճակի մեջ և դուք կհանգստանաք:
Կարիճները չպետք է բաց թողնեն հաջող պահերը, իսկ այս շաբաթ դրանք շատ են լինելու: Կամ դուք կլինեք զբաղված կամ ձեր հետաքրքրության օբյեկտը կլինի անտրամադիր, կամ էլի ինչ-որ բան կպատահի: Այնպես որ, միայնակ մնալով սիրելիի հետ ժամանակը այլ բաների վրա մի վատնեք:
Ամեն ինչ շատ հարթ է գնում, հետաքրքիր է ինչի՞ց է դա: Թույլ մի տվեք ձեզ ունենալ այսպիսի մտքեր և ամեն ինչ կշարունակի գնալ հարթ: Բայց բավական է դուք սկսեք մտածել այդ հարցի շուրջ և ամեն ինչ կխառնվի, տակնուվրա կլինի: Եվ դուք շատ հեշտությամբ կվիրավորեք սիրելիին անհիմն կասկածներով:
Եթե դուք հույս ունեք ռոմանտիկ արկածների, ապա դրանց համար փող նախապատրաստեք չորեքշաբթի օրը: Դա ամենաբարեհաջող օրն է: Իսկ եթե չորեքշաբթի օրը դուք շատ զբաղված եք գործերով և չեք կարող զբաղվել անձնականով, ապա շաբաթվա վերջում փոխեք ձեր նախատրամադրվածությունը, առաջ բերելով քնքշությունը և ընդգծելով քաղաքավարիությունը:
Դուք ինչպես երևում է շատ բան եք ուզում: Վատ չէ, բայց ձեր որոշ ցանկություններ պետք է պահեք ձեր ներոսում: Ավելի լավ է դրանց մասին գուշակեն, ոչ թե դուք ասեք ուղղակի: Ջրհոսներին այս շաբաթ կգեղեցկացնի մի փոքր խորհրդավորությունը:
Դուք սիրու՞մ եք անակնկալներ: Գերազանց է, ուրեմն ընդունեք այս շաբաթ ձեզ համար նախատեսված սիրային անսպասելիություններն ու անակնկալները: Դրական տրամադրվածությունը կոգնի ձեզ հաղթահարել այս շաբաթվա վարիվերումները: Հավատացեք, որ ձեր փոխհարաբերությունները կդառնան շրջապատի նախանձի առարկա: